Նոյեմբերի 28-ին «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը հերթական վնասվածքնստացավ: Սա նրա 8-րդ վնասվածքն է Մադրիդում անցկացրած 16 ամիսների ընթացքում:
2020/21 մրցաշրջանում Ազարը հնարավոր րոպեների 25%-ն է անցկացրել, իսկ 2019/20-ում՝ 33,6%:
Եթե հաշվի առնենք նրա տրանֆերի համար վճարված գումարը, ապա «Ռեալի» կազմում մասնակցած յուրաքանչյուր հանդիպում «սերուցքայինների» վրա արժենում է 4.8 մլն եվրո, յուրաքանչյուր գոլ՝ 44.8 մլն եվրո:
Հատկանշական է, որ «Չելսիում» խաղացած 7 տարիների ընթացքում Էդենն ընդամենը 7 անգամ էր վնասվածք ստացել:
Fanat, Realmadrid.am