Ինչպես արդեն հայտնի է, «Ռեալի» և «Բարսլոնայի» միջև կայացած հանդիպման ժամանակ «Արքայական» ակումբի երկրպագուների կողմից խաղի ընթացքում մրցակցի մի քանի ֆուտբոլիստների հասցեին հնչել են ռասիստական արտահայտություններ։ Հասցեատերերը եղել են Լամին Յամալը, Ռաֆինիան, Անսու Ֆատին ու Ալեքս Բալդեն։
«Ցավում եմ այն ամենի համար, ինչ երեկ տեղի է ունեցել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Մեր հասարակության մեջ նման հանցագործների համար տեղ չկա։
Ես ամբողջությամբ աջակցում եմ Լամինին, Անսուին և Ռաֆինիային։ Ես գիտեմ, որ «Ռեալն» ու ոստիկանությունը կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի մեղավորները կրեն իրենց պատիժը». նշել է բրազիլացի ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am