«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Կուն Ագուերոն համեմատել է Մադրիդի «Ռեալի» աստղ Վինիսիուսին ու «կապտանռնագույնների» երիտասարդ խաղացող Յամին Լամալին:
«Եթե խոսենք տաղանդից, ապա դա Յամալի մոտ անհամեմատ շատ է, սակայն Վինին ավելի մեծ փորձ ունի ու ավելի շատ տիտղոս է նվաճել «Ռեալի» հետ: Վինիսիուսն այս պահին աշխարհի թոփ-3 խաղացողների թվում է, սակայն ես նախընտրում եմ Յամալին»,- արգենտինացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա լիգայի 11-րդ տուրում կընդունի «Բարսելոնային»:
Fanat, Realmadrid.am