Հոդվածներ

Կուրտուա․ «Բորուսիայի» դեմ խաղում ավելի լավ հանդես կգանք»
21.10.2024
1000 0

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ (22.10.2024, 23:00):

«Իմ սեյվը «Սելտայի» դեմ խաղու՞մ, ես շարունակում եմ քրտնաջան աշխատել, քանի որ իմ նպատակը լավագույնս ինձ դրսևորելն է»։

«Անչելոտին ասել է, որ մենք պետք է ավելի լավ պաշտպանվե՞նք, կարծում եմ որ ամենակարևորը տրամադրվածությունն է։ Մենք շատ տեսանյութեր ենք դիտել, վերլուծություններ ենք կատարել և առաջիկա խաղում ավելի լավ հանդես կգանք։ «Լիլից» պարտվելուց հետո մենք ավելի լավ ենք պատրաստվել այս խաղին»։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Լունինի հետ, ես փորձում եմ օգնել նրան։ Դա նաև մոտիվացնում է, և նա շատ քրտնաջան է աշխատում մարզումներին։ Ես փորձում եմ բոլորին օգնել։

Ես գիտեմ, որ իրավիճակը Անդրեյի համար հեշտ չէ, սակայն ես միշտ կօգնեմ նրան, քանի որ նա հրաշալի դարպասապահ է»։


Ամենակարդացված