Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չի խաղա Բելգիայի հավաքականի կազմում, քանի դեռ այն գլխավորում է Դոմենիկո Տեդեսկոն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին Կուրտուայի և Տեդեսկոյի միջև տարաձայնություններ էին առաջացել, որի արդյունքում «Ռեալի» դարպասապահը լքեց հավաքականի ճամբարը։
«Ցանկանում եմ խոսքս ուղել բոլոր բելգիացիներին և մեր հավաքականի երկրպագուներին։ Ես շատ հպարտ եմ, որ խաղադաշտում ներկայացնում եմ իմ երկիրը, ինչպես և մյուսները։ Կարծում եմ, որ մեծ պատիվ է հավաքականի մարզաշապիկը կրելը։ Նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում չէի կարող պատկերացնել, որ 100-ից ավել անգամ կկրեմ այս մարզաշապիկը։
Ցավոք սրտի, մարզչի հետ խոսակցություն ունենալուց և իմ մեջ երկար մտորելուց հետո ես որոշեցի, որ չեմ վերադառնա հավաքական, քանի դեռ այն գլխավորում է այս մասնագետը։ Այս հարցում ես ինձ վրա եմ վերցնում ինձ բաժին հասնող պատասխանատվությունը։ Բայց առաջ ընկնելով կասեմ, որ այս մարզի հանդեպ ունեցած իմ անվստահությունը վատ ձևով կանդրադառնար թիմում տիրող մթնոլորտի վրա։
Ֆեդերացիան, որի հետ նույնպես այս հարցը քննարկվել է, ամբողջովին ընդունում է իմ տեսակետն ու պատճառները, թե ինչու եմ ես գնացել այս ցավոտ, բայց տրամաբանական որոշմանը։ Ցավում եմ, որ միգուցե հիասթափեցրել եմ որոշ երկրպագուների, բայց վստահ եմ, որ սա լավագույն տարբերակն էր հավաքականի համար, քանի որ սա վերջ կդնի քննարկումներին ու հնարավորություն կտա հավաքականին ամբողջությամբ կենտրոնանալ իր նպատակների վրա։
Շնորհակալություն եմ հայտնում ձեր անփոփոխ աջակցության, սիրո ու հասկացողության համար». սոցիալան իր էջերում գրել է բելգիացի դարպասապահը։
Los Merengues, Realmadrid.am