• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ «Միլանի» դեմ խաղում վնասվածք են ստացել

Հոդվածներ

«Ռեալի» երկու ֆուտբոլիստներ «Միլանի» դեմ խաղում վնասվածք են ստացել
01.08.2024
1533 0

«Ռեալի» երկու երիտասարդ ֆուտբոլիստներ «Միլանի» դեմ կայացած ընկերական խաղի ընթացքում վնասվածք են ստացել։ 

Հանդիպման 52-րդ րոպեին 19-ամյա Սեսար Պալասիոսը ծնկի վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը։ The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանիի փոխանցմամբ, նրա մոտ խաչաձև կապանների վնասվածք է։ Պալասիոսը կվերադառնա Իսպանիա, որտեղ հավելյալ բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք վիրահատության անհրաժեշտություն կա, թե՝ ոչ։

Սեսարի փոխարեն խաղադաշտ դուրս եկած 20-ամյա Ալվարո Ռոդրիգեսը ևս վնասվածք ստացավ՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 37 րոպե։ Նա նույնպես փոխարինվեց։ Ուրուգվայցին ոտնաթաթի վնասվածք է ստացել և նա նույնպես կվերադառնա Իսպանիա։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Չիկագոյում։ Միլանյան ակումբին հաջողվել է նվազագույն հաշվով առավելության հասնել «Ռեալի» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված