Հոդվածներ

Վինիսիուս Ժունիոր․ «Ես ռասիստների դահիճն եմ»
11.06.2024
1275 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է «Վալենսիայի» երկրպագուների ազատազրկումը՝ անցյալ տարի իր հասցեին ռասիստական վիրավորանքների համար։

Հունիսի 10–ին հայտնի էր դարձել, որ «Վալենսիայի» երեք երկրպագու 8 ամսվա ազատազրկման են դատապարտվել։

«Շատերն ինձ խնդրում էին անտեսել, շատերն ասում էին, որ իմ պայքարն անիմաստ է և ես պարզապես «պետք է ֆուտբոլ խաղամ»։

Բայց, ինչպես միշտ եմ ասել, ես ռասիզմի զոհ չեմ, ես ռասիստների դահիճն եմ։ Սա Իսպանիայի պատմության առաջին քրեական գործն է և սա ինձ համար չէ, այլ բոլոր սևամորթների։

Թող այլ ռասիստները վախենան և թաքնվեմ ստվերում։ Հակառակ պարագայում, ես այստեղ կլինեմ։ Շնորհակալ եմ Լա լիգային և «Ռեալին»՝ այս պատմական գործընթացքում օգնության համար»,– գրել է Վինիսիուս Ժունիորն X–ում։