«Ռեալը» բարձր է գնահատում Ֆերլան Մենդիին և ցանկանում է նոր պայմանագիր կնքել վերջինիս հետ։
Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» վերջնական որոշում են կայացրել 28-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականի հունիսը։ Նշվում է, որ Կարլո Անչելոտին անձամբ է խնդրել ֆուտբոլիստին մնալ թիմում։
Մենդին մեծ աջակցություն ունի իտալացի մասնագետի կողմից, և բացի այդ թիմի հանդերձարանում մեծ հարգանք է վայելում։ Նրա վստահ խաղը ստիպել է բոլորին հավատալ և հույս դնել նրա վրա, չնայած այն ամենին, որ որոշ ժամանակ առաջ նրա ապագայի վերաբերյալ կասկածներ կային։
Կողմերի միջև առայժմ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն կա հստակ որոշում՝ նրան թիմում պահելու համար։ Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Իրավիճակի վրա ազդում է նաև «Ռեալի» հետաքրքրվածությունը «Ալֆոնսո Դևիսի» նկատմամբ, ով վերջին շրջանում «Բավարիայի» կազմում դարձել է պահեստային ֆուտբոլիստ։ Մյունխենյան ակումբն առայժմ հրաժարվում է կանադացու տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ սկսել։
Այս մրցաշրջանում Մենդին «Ռեալի» կազմում մասնակցել է 33 հանդիպման։ Միյան 2020/21 մրցաշրջանում է նա ավելի շատ խաղադաշտ դուրս եկել (38 խաղ)։
Los Merengues, Realmadrid.am