Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Օսասունա» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
17.03.2024
858 0

Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4–2 հաշվով առավելության հասավ «Օսասունայի» նկատմամբ։

1. «Ռեալ Մադրիդը» 23 խաղ անընդմեջ չի պարտվում Պրիմերայում (17 հաղթանակ և 6 ոչ–ոքի):

2. «Ռեալ Մադրիդը» վերջին 7 արտագնա խաղում 6 հաղթանակ է տոնել «Օսասունայի» նկատմամբ։

3․ Անչելոտին «Ռեալի» պատմության երկրորդ մարզիչն է, որը 200 հաղթանակ է տոնել ակումբի հետ։

4․ Անչելոտին 900 մարզչական հանդիպում է անցկացրել բարձրագույն դիվիզիոններում։

5․ Վինիսիուս Ժունիորը բոլոր մրցաշարերում 4–րդ անընդմեջ խաղում գոլ է խփել (6) 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ։

5. Վալվերդեն 3 ասիստի հեղինակ դարձավ Լա լիգայի մեկ խաղում։ Ավելի վաղ միայն «Ռեալի» 4 ֆուտբոլիստի է հաջողվել նման ցուցանիշ գրանցել՝ Մոդրիչին, Խամեսին, Օզիլին և Դի Մարիային։

6․ Վալվերդեն և Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել են «Ռեալի» բոլոր խաղերին՝ 41։

7․ Կարվախալը պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 5 գոլ է խփել։