Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որտեղ «Արքայական ակումբին» որպես մրցակից բաժին է հասել «Մանչեսթեր Սիթին»։
«Կարիք չկա բացատրելու նրանց բոլոր առավելությունները, սակայն ես կարծում եմ, որ մրցելու են երկու հիանալի թիմեր։ Հույս և հավատ կա, որ մեր թիմը գլուխ կհանի ստեղծված իրավիճակից։
Մենք պետք է լավ արդյունք գրանցենք «Բեռնաբեուում», որպեսզի պաշտպանենք դա Մանչեսթերում։ Տեսնենք՝ ով ավելի ուժեղ կգտնվի։
«Բեռնաբեուն» կօգնի մեզ, մեր ֆուտբոլիստները շատ մոտիվացված են»,– ասել է պաշտոնյան։