«Ռեալի» ավագ Նաչո Ֆերնանդեսը Լա Լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացած «Ալավեսի» դեմ խաղում կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից։
Որոշում է կայացվել Նաչոյին որակազրկել 1 խաղով։ Այդպիսով նա չի կարողանա օգնել թիմին հունվարի 3-ին կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում սա Նաչոյի երկրորդ ուղիղ կարմիր քարտն էր։ Նախորդը նա ստացել էր «Ժիրոնայի» դեմ կայացած խաղում և որակազրկվել 2 խաղով։
Los Merengues, Realmadrid.am