Cadena SER. «Ռեալ Մադրիդը» նոր կանոն է մտցրել իր պաշտոնական ակումբային խանութում, համաձայն որի, այն երկրպագուները, որոնք կցանկանան Մբապե և Հոլանդ ազգանունները տպել մարզաշապիկի հետևի մասում՝ կմերժվեն:
Բացառություն կարվի միայն այն դեպքում, եթե պատվիրատուն ապացույց կներկայացնի, որ իր ազգանունը Մբապե կամ Հոլանդ է:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի անունը հաճախ է կապվում «Արքայական ակումբ» տեղափոխության հետ:
Ըստ իսպանական մարզական պարբերականների՝ «Արքայական ակումբն» արդեն պատրաստել է փաստաթղթերը և առաջիկայում նախնական պայմանագիր է առաջարկելու Մբապեին:
Եթե 25-ամյա ֆրանսիացին ձմռանը նախնական պայմանագիր չկնքի մադրիդցիների հետ, ապա այս անգամ վերջնականապես կզրկվի ճերմակ մարզաշապիկը երբևէ կրելու պատվից: