AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը
«Ամռանը ես առաջինը կարծիք հայտնեցի, որ, չնայած ակումբը որոշել է ձեռք չբերել Քեյնին, այնուամենայնիվ, «Ռեալը» մրցունակ կլինի Վինիսիուսի, Խոսելուի, Ռոդրիգոյի և Բրահիմի հետ:
Հնարավոր է՝ Մբապեի կամ Հոլանդի կարիքը կա, սակայն ես հասկանում էի, որ եղած ռեսուրսներով և Բելինգեմի օգնությամբ կարելի է պայքարել բոլոր տիտղոսների համար:
Կենտրոնական պաշտպանի պարագայում իրավիճակն այլ է: Հաշվի առնելով կենտրոնական պաշտպանների ծանր վնասվածքները՝ չպետք է խաղադրույք կատարել միայն Ռյուդիգերի և Նաչոյի վրա: Ես կարծում եմ, որ գերմանացին և իսպանացին վատը չեն բրազիլացուց և ավստրիացուց, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ինչ-որ պահի նրանց մոտ նույնպես խնդիրներ չեն առաջանա: Այդ իսկ պատճառով էլ աբսուրդ է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնելը միայն նրանց հետ:
Պետք է դուրս գալ հունվարյան տրանսֆերային շուկա և ինչ-որ հուսալի ու ստուգված մեկին վերցնել: Կա՛մ մենք գնելու ենք աստղի, կա՛մ պետք է սկսենք օգտագործել Չուամենիին:
Անչելոտին համաձայն է Վարանի թեկնածությանը, սակայն ես կասկածներ ունեմ, քանի որ նրա ծունկը լավ վիճակում չէ»: