Նախորդ շաբաթ լրացավ «Սանտիագո Բերնաբեուի» 73-ամյակը: Լեգենդար մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1947 թվականի դեկտեմբերի 14-ին:
Կիրակի օրը կայացած ասամբլեայում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2022 թվականին՝ մեկ տարի նախատեսվածից շուտ:
Նա նաև նշել է, որ «Ռեալը» վարկի առաջին մասը կվճարի 2023 թվականին, ինչը նշանակում է, որ մարզադաշտի եկամուտը լրջորեն կնպաստի այդ հարցի լուծմանը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 575 մլն վարկ էր վերցրել վերակառուցման աշխատանքների իրականացման համար:
Սպասվում է, որ աշխատանքների ավարտից անմիջապես հետո «արքայական» ակումբը կսկսի իր ելույթները նոր «Սանտիագո Բերնաբեուում»: