Այսօր Կարիմ Բենզեման նշում է իր ծննդյան 33 ամյակը։
Ֆրանսիացի հարձակվողը արդեն 11 տարի պաշտպանում է Մադրիդի «Ռեալի» գույները և այդ ընթացքում հասցրել է իր անունը գրել ակումբի պատմության մեջ։
«Ռեալի» կազմում նա դարձել է 259 գոլի հեղինակ, որը ակումբի պատմության ընթացքում 5-րդ լավագույն ցուցանիշն է։
Նա նաև ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ (529) անցկացրած օտարազգի ֆուտբոլիստն է։
ՉԼ-ում նա խփած գոլերի քանակով (59) Բենզեման երրորդն է ակումբի պատմության մեջ։
Այս մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բավական լավ է հանդես գալիս և մինչ այս խփել է 10 գոլ՝ հանդիսանալով թիմի լավագույն ռմբարկուն։ «Ռեալի» կազմում Բենզեման նվաճել է 19 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի 4 գավաթ։
Los Merengues, Realmadrid.am