«Սելտայի» դեմ կայացած հանդիպման 17-րդ րոպեին Վինիսիուս Ջունիորը վնասվածք ստացավ և ստիպված եղավ վաղաժամ լքել խաղադաշտը։ Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հասատատել է վերջինիս վնասվածքը և նշել, թե որքան բաց կթողնի բրազիլացին։
«Միջազգային դադարից հետո Վինիսիուսը շարք կվերադառնա». նշել է Անչելոտին։
Սա նշանակում է, որ բրազիլացին բաց կթողնի միայն առաջիկա տուրի «Խետաֆեի» դեմ հանդիպումը։ Նա պատրաստ կլինի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղին։
Հարձակման գծում Վինիսիուսի փոխարեն Անչելոտին կարող է օգտագործել Խոսելուին և Ռոդրիգոյին։
Los Merengues, Realmadrid.am