Լուկա Մոդրիչը լրջորեն դիտարկում է Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերի առաջարկը, հաղորդում է Marca-ն:
Նրա ապագան «Ռեալում» մեծ հարցականի տակ է, չնայած մի քանի օր առաջ 37-ամյա ֆուտբոլիստին մեկ քայլ էր մնացել մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն:
Սաուդցիները ցանկանում են իրենց առաջնություն հրավիրել «Ոսկե գնդակի» բոլոր գործող դափնեկիրներին: Մեսիից մերժում ստանալուց հետո նրանք հայացքը սևեռել են դեպի Մոդրիչը:
Դեռ ոչ վաղ անցյալում Մոդրիչը 100 տոկոսով վստահ էր, որ մնալու է «Ռեալում», սակայն հիմա ամեն ինչ փոխվել է: Վերջնական որոշում կկայացվի ամենաուշը մեկ շաբաթից: