Մադրիդի «Ռեալը» հայտարարել է, որ Մարկո Ասենսիոն հեռանում է:
«Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ջերմությունը հայտնել Մարկո Ասենսիոյին՝ ֆուտբոլիստի, որը թիմի գույները պաշտպանել է 7 մրցաշրջանների ընթացքում:
Նա միացավ «Ռեալին», երբ 20 տարեկան էր, ու թիմի հետ պատմություն կերտեց՝ ներգրավված լինելով մեր ամենահաջող ժամանակաշրջաններից մեկում:
Մարկո Ասենսիոն «Ռեալի» հետ նվաճել է 17 տիտղոս: Որպես մադրիդիստներ՝ մենք երբեք չենք մոռանա նրա կարիերան ու այն ակնահաճո պահվածքը, որ մշտապես նա ցուցաբերել է: «Ռեալը» կա ու միշտ կլինի նրա տունը, և մենք նրան ու իր ընտանիքին մաղթում ենք հաջողություն կարիերայի նոր փուլում»,- ասված է ակումբի տարածած պաշտոնական հայտարարությունում:
Fenomeno, Realmadrid.am