«Բարսելոնայի» դեմ անցկացրած հանդիպումը Ռոդրիգոյի համար 150-րդն էր Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Բրազիլացին տեղ էր գտել «Սերուցքայինների» մեկնարկային կազմում, ինչը հնարավորություն տվեց նրան հասնել նման ցուցանիշի «Արքայական» ակումբի կազմում իր 4-րդ մրցաշրջանում։ Նրա մասնակցությամբ խաղերից 99-ում «Ռեալը» հաղթել է։
«Ռեալի» կազմում Ռոդրիգոն նվաճել է ՉԼ-ի 1 գավաթ, Եվրոպայի 1 սուպերգավաթ, Լա Լիգայի 2 գավաթ և Իսպանիայի 2 սուպերգավաթ։
Բրազիլացին «Ռեալի» կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին «Օսասունայի» դեմ կայացած խաղում։
Los Merengues, Realmadrid.am