Տիբո Կուրտուան մկանային խնդիր է ունեցել ու լքել Բելգիայի հավաքականի ճամբարը։ Նա վերադարձել է Մադրիդ և բուժզննում կանցնի «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից։
Բելգիայի հավաքականում նշել են, որ չեն ցանկացել ռիսկի դիմել Կուրտուայի հարցում։
Օրերս Տիբոն ամբողջական հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու դեմ, որ բելգիացիները Լուկակուի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։
Los Merengues, Realmadrid.am