Անտոնիո Կասանոյի կարծիքով Կարիմ Բենզեման շատ ավելի ուժեղ է Ռոնալդուից։
«Որքանով որ ես եմ հասկանում ֆուտբոլը, կենտրոնական հարձակվողի դիրքում Բենզեման շատ ավելի ուժեղ է, քան Ռոնալդուն։
Ռոնալդուն ցանկանում էր միայն գոլեր խփել, և կապ չուներ, թե դա ինչ գնով կլիներ։ Բենզեման շատ ավելի կատարելագործված է։ Կարիմը «ՊՍԺ»-ի դեմ այնպիսի հանդիպում անցկացրեց, որ ես պատրաստ եմ նրան ներառել պատմության թոփ 5 հարձակվողների թվում։ Ռոնալդո, Վան Բաստեն, Լևանդովսկի, Իբրահիմովիչ և Բենզեմա։ Նա այստեղ է արդեն 20 տարի։
Նա հավաքականի երրորդ լավագույն ռմբարկուն է, չնայած նրան, որ 6 տարի չի խաղացել հավաքականում։ Նա ունի այնպիսի վարպետություն, որն ուներ Զիդանը, և որպես հարձակվող նա իսկական մարդասպան է». նշել է Կասանոն։
Los Merengues, Realmadrid.am