«Մանչեսթեր Սիթին» մտադիր է հունվարին միանալ Կիլիան Մբապեի տրանսֆերի համար մղվող պայքարին։
Ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը հայտնել է թիմի ղեկավարությանը, որ Մբապեի տրանսֆերը պետք է իրականացնել ցանկացած գնով։
Անգլիական ակումբը դա կփորձի անել հունվարին, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է իրականացնել Մբապեի տրանսֆերը։ Այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սերուցքայինները» երկու պաշտոնական առաջարկ կատարեցին ֆրանսիացու տրանսֆերի համար, սակայն «ՊՍԺ»-ն մերժեց այդ առաջարկները։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am