Կիլիան Մբապեն շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Cuatro-ի փոխանցմամբ, ֆրանսիացին արդեն տեղեկացրել է իր խաղընկերներին, որ հեռանում է թիմից և հրաժեշտ է տվել նրանց։
Սպասվում է, որ գործարքը կկայանա առաջիկա երկու օրերի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՊՍԺ»-ն պատրաստ է ընդունել «Ռեալի» նոր առաջարկը, ըստ որի «Սերուցքայինները» պատրաստ են 170 մլն եվրո և բոնուսներ վճարել ֆրանսիացու տրանսֆերի համար։
Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» Մբապեի տրանսֆերի մասին կարող է հայտարարել արդեն այսօր։
Մբապեն կժամանի Մադրիդ, որից հետո կմիանա Ֆրանսիայի հավաքականին։
Los Merengues, Realmadrid.am