• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Չեմպիոնի խոսքը՝ չեմպիոնին. Ռոնալդուն շնորհավորել է Խաբիբին (լուսանկար)

Հոդվածներ

Չեմպիոնի խոսքը՝ չեմպիոնին. Ռոնալդուն շնորհավորել է Խաբիբին (լուսանկար)
25.10.2020
863 0

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը խեղդում հնարքով հաղթանակ տոնեց Ջասթին Գեյջիի նկատմամբ ու պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Մենամարտից անմիջապես հետո ռուս մարտիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Չեմպիոնի հաղթանակին ու որոշմանը արձագանքել է նաև «Ռեալի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով ընկերական ու ջերմ հարաբերություններ ունի Նուրմագոմեդովի հետ:

Պորտուգալացին հետևյալ լուսանկարն է տեղադրել Instagram-ի սթորիս բաժնում.

«Շնորհավորում եմ եղբայր, քո քայրը հպարտ է քեզնով»,- գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ Խաբիբը 29 պրոֆեսիոնալ մենամարտ է անցկացրել՝ տոնելով նույնքան հաղթանակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված