Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած իր առաջին մարզումից հետո Դավիդ Ալաբան կիսվել է իր տպավորություններով և խոսել Կարլո Անչելոտիի հետ աշխատանքի մասին։
«Ես այլ տարբերակ չունեի։ Ինձ համար «Ռեալը» միշտ եղել է առաջին տեղում։ Երբ առաջարկ ստացա, նույն պահին հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ռեալ»։ Զրուցել եմ Կրոսի և Մարսելոյի հետ։
Անհամբերությամբ սպասում եմ Անչելոտիի հետ կրկին աշխատելուն։ Ես նրա հետ ծանոթացել եմ «Բավարիայի» կազմում հանդես եկած տարիների ընթացքում։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, և ես շատ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ նրա նման մարզչի հետ աշխատելու». նշել է Ալաբան։
Los Merengues, Realmadrid.am