• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» բողոքարկումը մերժվել է. Վալվերդեն չի խաղա «Մալյորկայի» դեմ

Հոդվածներ

«Ռեալի» բողոքարկումը մերժվել է. Վալվերդեն չի խաղա «Մալյորկայի» դեմ
28.03.2026
56 0

Ֆեդերիկո Վալվերդեի որակազրկումը կմնա ուժի մեջ։ 

Հիշեցնենք, որ ուրուգվայցի կիսապաշտպանը Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել Ալեքս Բաենայի դեմ պայքարում կոպիտ խաղալու համար։

Այդ խախտման համար նա որակազրկվել էր մեկ խաղով։ 

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Գիլերմո Ռային, «Ռեալը» փորձել է բողոքարկել որոշումը, սակայն մերժում է ստացել, ուստի Վալվերդեն ստիպված կլինի բաց թողնել «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումը։

Los Merengues, Realmadrid.am