Ինսյադներ՝ հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյից
1․«Ռեալում» վստահ են, որ առաջիկա ամռանը Տրենտ Ալեքսանդեր-Արնոլդն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա։ «Արքայական ակումբը» արդեն առաջարկ է ներկայացրել 26-ամյա պաշտպանին։
2․ Ներկայումս «Ռեալ Մադրիդը» կապ չի հաստատել «Արսենալի» հետ Վիլյամ Սալիբայի տրանսֆերի վերաբերյալ։ Ակումբը բանակցություններ չի վարում նաև 23-ամյա ֆուտբոլիստի հետ։
«Զինագործները» հստակ հասկացնել են տվել, որ ցանկանում են պահել Սալիբային։ «Ռեալի» համար դժվար կլինի իրականացնել այս տրանսֆերը 2025-ի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։