Լա Լիգայում ամենից շատ VAR-ը չեղարկել է Մադրիդի «Ռեալի» խփած գոլերը։
«Լաս Պալմասի» դեմ կայացած խաղում մրցավարները VAR-ի օգնությամբ չեղարկեցին «Արքայական» ակումբի երեք գոլերը։ Կիլիան Մբապեի, Ջուդ Բելինգեմի և Ֆեդե Վալվերդեի գոլերը չեղարկվեցին խաղից դուրս վիճակի պատճառով։
Լա Լիգայում VAR համակարգի կիրառումից ի վեր չեղարկվել է «Ռեալի» 32 գոլ։ Սա ավելին է, քան Լա Լիգայի մյուս բոլոր ակումբներինը։
Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Սևիլիան» է (18), իսկ երրորդում՝ «Ատլետիկոն» (17):
Los Merengues, Realmadrid.am