«Ռեալը» որոշեց չմասնակցել Ոսկե գնդակի շնորհման արարողությանը, չնայած այն ամենին, որ թիմի մի քանի անդամներ այդ օրը կարող էին մրցանակի արժանանալ։ Անչելոտին ճանաչվեց լավագույն մարզիչ, «Ռեալը»՝ լավագույն ակումբ, իսկ Մբապեն կկիսեր Գերդ Մյուլերի անվան մրցանակը Հարի Քեյնի հետ։
Բայց գլխավոր մրցանակը բաժին հասավ ոչ թե Վինիսիուսին, այլ Ռոդրիին։ Միգուցե հենց դա է եղել պատճառը, որ «Արքայական» ակումբը որոշեց չմասնակցել մրցանակաբաշխությանը։
Միջոցառումից մեկ օր անց Կարլո Անչելոտին կատարեց իր առաջին հրապարակումը ու նրան ընդամենը երեք բառ էր անհրաժեշտ եղել մեկնաբանություն թողնելու համար. «Շարունակում ենք։ Հալա Մադրիդ»։
COPE-ի լրագրողի փոխանցմամբ, հենց Կարլոն է առաջարկել ակումբի ղեկավարությանը հրաժարվել միջոցառմանը մասնակցելուց։
Los Merengues, Realmadrid.am