• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» 42 խաղ չի պարտվում Լա Լիգայում. Ռեկորդը գերազանցելուն 2 խաղ է բաժանում

Հոդվածներ

«Ռեալը» 42 խաղ չի պարտվում Լա Լիգայում. Ռեկորդը գերազանցելուն 2 խաղ է բաժանում
20.10.2024
510 0

«Ռեալին» մեկ քայլ է բաժանում Լա Լիգայի ռեկորդի կրկնությունից։ 

Կարլո Անչելոտիի սաները երեկ հերթական հաղթանակը տարան Պրիմերայում։ Վերջին անգամ «Սերուցքայինները» Լա Լիգայում պարտություն են կրել 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։ Այդ պահից ի վեր նրանք անցկացրել են 42 հանդիպում ու որևէ պարտություն չեն ունեցել։ Ռեկորդը պատկանում է «Բարսելոնային»՝ 43 խաղ։

Հաջորդ տուրում թիմերը մրցելու են միմյանց դեմ։ Խաղը կայանալու է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված