Լուկա Մոդրիչը դարձավ Մադրիդի «Ռեալի» կազմում երբևէ հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը։
«Սելտայի» դեմ խաղի 63-րդ րոպեին խորվաթ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ՝ այդպիսով շրջանցելով Պուշկաշի ցուցանիշը։ Նա «Ռեալի» կազմում խաղ անցկացրեց 39 տարեկան և 40 օրեկան հասակում։
1966-ին Պուշկաշն իր վերջին հանդիպումը «Ռեալի» կազմում անցկացրել է 39 տարեկան 36 օրեկան հասակում։
Փոխարինման դուրս գալուց 3 րոպե անց Լուկան դարձավ փայլում գոլային փոխանցման հեղինակ, ինչը ապահովեց «Սերուցքայինների» հաղթանակը «Սելտայի» նկատմամբ։
Los Merengues, Realmadrid.am