Հոդվածներ

Ռոյգ․ «Ցանկանում եմ, որ «Ռեալին» նետեն ցածր դիվիզիոններ»
24.09.2024
1148 0

«Վալենսիայի» նախկին նախագահի հարցազրույցը

«Վինիսիու՞սը, նախկինում Իսպանիայում ռասիզմի հետ կապված խնդիներ չեն եղել, ծայրահեղ դեպքում ես դա չեմ նկատել։ Ռոմարիոն կիսով չափ մուգ մաշկ ուներ, սակայն այդ հարցում դժվարությունների չի բախվել։

Հիմա ես «Ռեալն» անվանում եմ «էմիգրանտների ակումբ»։ «Սերուցքայինների» մեկնարկային կազմում 8 մուգ մաշկ ունեցող ֆուտբոլիստ կա, երկու բաց մաշկով օտարերկրացի և իսպանացի Կարվախալը։

Գիտե՞ք ինչ էր անում Վինիսիուսը 2023 թվականին «Վալենսիայի» դեմ խաղում՝ «Մեստալյայում»։ Նա անցնում էր չափը՝ սկսելով մեր երկրպագուներին մեղադրել վիրավորանքների մեջ։ Այդ օրը ես ստադիոնում էի՝ որդուս և թոռանս հետ։ Այդ ժամանակ ես թոռնիկիս հարցրին, թե ինչ է ասում Վինիսիուսը, իսկ նա ինձ ասաց՝ «Հիմարություններ»։ Սկզբում ես մտածում էի, որ բրազիլացուն անվանում են «կապիկ» (mono), սակայն իրականում նրան անվանում էին «հիմար» (tonto):

«Ինձ ձանձրացրել է «Ռեալ Մադրիդը»։ Այդ թիմը, երբ վատ է խաղում, ապա հաղթում է, իսկ երբ լավ է խաղում՝ նույնպես հաղթում է։ Շատ եմ սպասում, թե երբ է Պերեսը վերջապես հեռանալու նախագահի աթոռից, քանի որ ամեն ինչ նրա հետ է սկսվել։

«Բարսելոնան» առհասարակ պետք է հեռացվի Լա լիգայից, քանի որ մրցավարներ է գնել։ Կատալոնացիները խայտառակություն են, նրանք վճարել են մրցավարներին և դրա մասին գիտի ամբողջ Իսպանիան։ Ամեն դեպքում «Ռեալը» հետ չի մնում «Բարսելոնայից»։

«Ես շատ լավ հարաբերությունների մեջ էի «Ռեալի» նախկին նախագահ Մենդոսայի հետ։ Ես ոչինչ չունեմ «Ռեալի» ներկայացուցիչների դեմ, սակայն հենց ակումբի դեմ ունեմ։ Ցանկանում եմ, որ նրանց նետեն ցածր դիվիզիոններ»։

«Նեգրեյրայի գո՞րծը», ես չեմ հասկանում, թե «Բարսելոնան» ինչ գործ ունի Պրիմերայում, քանի որ նրանք 17 տարի վճարել են մրցավարական կորպուսի փոխնախագահին։

1996 թվականին ես նույնպես ցանկանում էի գնել «Վալենսիա» – «Բավարիա» խաղի մրցավարին Չեմպիոնների լիգայում։ Ես վճարեցի 3 միլիոն պեսետ, սակայն արդեն 5–րդ րոպեին մեր դարպասին 11–մետրանոց նշանակվեց։ Միջնորդը խաբել էր ինձ»։


Ամենակարդացված