«Արքայական ակումբի» դարպասապահի հարցազրույցը
«Ես շատ ուրախ եմ ևս մի քանի տարի «Ռեալում» անցկացնելու հնարավորություն ստանալու համար։ Ամենաառաջին օրվանից ես ինձ զգում եմ ինչպես տանը։ «Ռեալը» լավագույն վայրն է պրոֆեսիոնալ և անձնական աճի համար»։
«Ես միշտ ձգտում եմ կատարելագործվել տարբեր առումներով և առջևում շատ աշխատանք կա անելու։ Նախորդ մրցաշրջանում ես ամենաշատ խաղերն անցկացրի «Ռեալում»՝ հաղթելով 3 տիտղոս։ Անմոռանալի և կարևոր տարի էր ինձ համար։ Ամեն օր հաճույք եմ ստանում այս թիմում»։
«Պերեսը կարծես հայր լինի ֆուտբոլիստների համար, նա հոգ է տանում բոլորի մասին և մշտապես հարցնում է՝ ինչպես ենք մեզ զգում։ Այն օրը, երբ տեղափոխվեցի այս ակումբ և այսօր, երբ պայմանագիր կնքեցի, Ֆլորենտինոն ասաց, որ «Ռեալ Մադրիդն» իմ տունն է։ Ինձ համար մեծ նշանակություն ունեին այս խոսքերը»։
«Դժվար է նկարագրել «Բեռնաբեուն»։ Պետք է խաղադաշտ մտնել, ապրել մեծագույն հանդիպումներն ու հաղթանակները, որ հասկանաս այդ էմոցիաները»։
«Երախտապարտ եմ երկրպագուներին՝ աջակցության համար։ «Ռեալում» ես ինձ տանն եմ զգում առաջին օրվանից»։