Օրելիեն Չուամենին նույնպես վնասվածք է ստացել ու ստիպված եղել վաղաժամ լքել Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։
RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոկինսի փոխանցմամբ, Չուամենին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու չի կարողանա օգնել հավաքականին առաջիկա խաղերի ընթացքում։ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը սեպտեմբերին Ազգերի լիգայի շրջանակում մրցելու է Իտալիայի և Բելգիայի հավաքականների դեմ։
Չուամենիի փոխարեն հավաքական կհրավիրվի «Լացիոյի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին։
Օրելիենը «Ռեալի» երրոդ ֆուտբոլիստն է, ով «Բետիսի» դեմ խաղից հետո վնասվածք է ստացել։ Մինչ այդ «Արքայական» ակումբը հայտնել էր Դանի Սեբալյոսի և Ֆերլան Մենդիի վնասվածքների մասին։
Los Merengues, Realmadrid.am