Հոդվածներ

Անչելոտի․ «Արդարացումներ չենք փնտրում»
30.08.2024
1278 0

«Մենք վատ առաջին խաղակես անցկացրինք։ Դժվար էր խաղում բալանս գտնելը, քանի որ դժվար էինք տեղաշարժվում գնդակով և դժվար էինք այն վերադարձնում։ «Մալյորկայի» դեմ խաղից հետո որևէ դրական առաջընթաց չեմ տեսել, պետք է լուծում փնտրենք և գտնենք։

Արդարացումներ չենք փնտրում, քանի որ ես պետք է որքան հնարավոր է շուտ լուծում գտնեմ։ Այդ խնդիրն ավելի ծանր արժեցավ, քան մենք նախօրոք մտածում էինք։ Ես պետք է ավելի հստակ ներկայացնեմ խաղային ծրագիրը, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան այն։ Պետք է շատ լավ հանդես գանք «Բետիսի» դեմ խաղում»։

«Մենք նոր համալրումներ այլևս չենք ունենա, «Ռեալի» համար տրանսֆերային պատուհանն արդեն փակ է»։

«Չեմ կարծում, թե խնդիրը ֆիզիկական է, ավելի շատ այն հոգեբանական բնույթ է կրում, քանի որ ֆուբոլիստները լավ մարզվում են։ Երբեմն պարզապես չես կարողանում քեզ ցույց տալու ձև գտնել։ Չեմ համարում, որ ֆուտբոլիստները ցանկության պակաս ոնեն։ Հիմա գործերը այդքան էլ լավ չեն, բայց մենք պետք է շտկենք այն առաջիկայում»։


Ամենակարդացված