• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Մենք դիտարկում ենք ՉԼ–ի եզրափակիչում նրա խաղալու հնարավորությունը»

Հոդվածներ

Անչելոտի․ «Մենք դիտարկում ենք ՉԼ–ի եզրափակիչում նրա խաղալու հնարավորությունը»
18.05.2024
2691 0

Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վիլյառեալին» (19.05.2024 21:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վիլյառեալի» դեմ սպասվող հանդիպումը ՉԼ–ի եզրափակիչին պատրաստվելու մի մասն է։ Մենք հյուրընկալվում ենք մրցակցին և այս հանդիպումը դիտարկում ենք որպես ռիթմը, տրամադրվածությունը և դինամիկան պահելու միջոց»։

«Չեմ ցանկանում մեկնաբանել Չավիի խոսքը։ Ես նրան հարգում եմ որպես մարդ և մարզիչ։ Նրան լավագույնն եմ մաղթում ապագայում»։

«Դարպասապահի դիրքում մենք կասկածներ չունենք։ Հունիսի 1–ին մենք պետք է պատրաստվենք որքան հնարավոր է լավ, իսկ հետո ճիշտ որոշում կայացնենք։ Մենք հանգստացել ենք և հիմա առջևում երկու շաբաթ ժամանակ կա եզրափակիչին պատրաստվելու։ Լունինը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, իսկ Կուրտուան վերադարձնում է աշխարհի լավագույն դարպասապահի կարգը։ «Վիլյառեալի» դեմ կխաղա Անդրեյը»։

«Մոդրիչի և Կրոսի ապագա՞ն, ես միշտ դրական եմ տրամադրված, չնայած հիմա բոլորս միայն ՉԼ–ի մասին ենք մտածում, մնացածը երկրորդական է։ Ապագայի մասին կխոսեմ եզրափակիչից հետո»։

«Հնարավոր է՝ Միլիտաոն կմասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, նա մոտ է լավագույն մարզավիճակին։ Էդերը նույնպես կխաղա վաղը, մենք դիտարկում ենք այդ տարբերակը»։

«Ռեալում» սերնդափոխությունը սահուն է ընթանում և շարունակական է։ Հնարավոր է՝ այն արդեն ավարտվել է»։