Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալն «Օսասունայի» դեմ խաղից(0-0) հետո դժգոհել է գլխավոր մրցավարից, որը խաղի հիմնական ժամանակին ավելացրել է 4 րոպե:
«Օսասունան» շատ խաղաժամանակ վատնեց, բայց հիմնական ժամանակին ավելացվեց 4 րոպե: Ինչո՞ւ: Լա լիգայում այլ ստադիոններում ավելացնում են 5-6 րոպե:
Մենք ամեն բան արեցինք, որպեսզի հաղթենք, բայց բախտը չժպտաց: Այսօր մենք կարող էինք միավորներով առաջ պոկվել «Բարսայից» ու «Սևիլիայից», բայց չստացվեց»,- խաղից հետո ասել է Կարվախալը: