Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Օսասունայի» դեմ խաղից առաջ ստացել է մրցաշարի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակը:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը նախորդ ամսին մրցաշարում անցկացրած 4 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» - «Օսասունա» խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: