Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է Պրիմերայի 10-րդ տուրում կայացած «Բարսելոնայի» դեմ խաղը։
«Ես դժգոհ եմ, թե ինչ եղավ կլասիկոյում։ Ես ավելին եմ ցանկանում։ Իհարկե՝ Լա լիգայում 50 հանդիպման մասնակցելը կարևոր նշաձող է։
Ես երիտասարդ եմ ու սա իմ 3-րդ մրցաշրջանն է ընդամենը և ես արդեն նման արդյունքի եմ հասել։ Հույս ունեմ, որ կկարողանամ նույն ոգով շարունակել ու օգնել «Ռեալին»։ Մենք լավ մարզավիճակում ենք և շարունակում ենք աճել»,- Ռոդրիգոյի խոսքն է հաղորդում Goal.com-ը։