Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ամփոփել է «Օսասունայի» դեմ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած հանդիպումը(0-0):
«Չհաղթելը հիասթափեցնող է, քանի որ մենք նոր էինք հաղթել Էլ Կլասիկոյում, ու մենք ցանկանում էինք շարունակել:
Կլասիկոյի ժամանակ ես խոտածածկին պառկած անցկացրի այնքան ժամանակ, որքան «Օսասունայի» դարպասապահն այսօր, սակայն «Բարսելոնայի» դեմ խաղում հիմնական ժամանակին ավելացվեց 7 րոպե»,- խաղից հետո ասել է Կուրտուան:
Նշենք, որ «Օսասունայի» դեմ խաղում գլխավոր մրցավարը հիմնական ժամանակին ավելացրել է 4 րոպե: Դանի Կարվախալը նույնպես դժգոհել է այս թեմայով: