Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է հանգստի կարևորության մասին։
– Փոխվե՞լ է այն, թե դուք ինչպես եք հանգստանում։
– Դա ակնհայտ է։ Սննդում փոփոխություններն օգնում են ավելի լավ հանգստանալ։ Դա անտեսանելի մարզում է։ Հանգիստը շատ կարևոր է օրգանիզմի համար, որ վերականգնվես ու ուժեր հավաքես։
– Դա ֆիզիկական առումով, իսկ հոգեբանակա՞ն։
– Դա անկյունաքարային պահ է։ Կարելի է հասնել այն ամենին, ինչ կուզես, բայց եթե դրական չտրամադրվես՝ առաջ շարժվել չի հաջողվի։
Եթե մարզվես՝ անհանգստանալով ինքնազգացողությանդ մասին, ապա քո գիտակցությունը քեզ կարող է վնաս հասցնել՝ ասելով, թե դու քեզ վատ ես զգում, չնայած բժշկական մակարդակում այդպես չլինի,- ասել է Կարվախալը։