Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Օսասունայի» հետ։ Խաղից հետո «արքայական» ակումբի պաշտպան Դանիել Կարվախալը քննադատել է մրցավարին։
«Մրցավարը 4 րոպե ավելացրեց, երբ այլ առաջնությունների խաղերում կավելացնեին 5, 6, 7 րոպե կամ անգամ 8 րոպե, երբ թիմերից մեկը ժամանակ է ձգում ի վնաս խաղի։
Մրցավարը չէր հասկանում դա։ Ես չեմ փորձում արդարանալ, բայց միայն Սերխիո Հերերան 4 րոպե ժամանակ վատնեց։ Արասատեն խաղի վերջին 2 րոպեին 2 փոխարինում կատարեց, խաղացողները պարզապես հեռանում էին, իսկ մրցավարն ընդամենը 4 րոպե ավելացրեց, դա փոքր-ինչ տարօրինակ է։
Մյուս խաղերում կոմպենսացնում են գրեթե ամբողջ կորսված ժամանակը»,- ասել է Կարվախալը։