«Նյուքասլը» ցանկանում է թիմ հրավիրել «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին՝ հայտնում է El Chiringuito-ն։
Ըստ աղբյուրի՝ «կաչաղակներն» արդեն հունվարին սկսեն բանակցություններ վարել։
Ավելի վաղ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ բելգիացին պատրաստ է խաղալուն, սակայն խնդիրն այն է, որ ինքն այլ ֆուտբոլիստների է նախապատվություն տալիս։