Relevo. «Ռեալ Մադրիդը» կարծում է, որ այս պահին թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը պատրաստ չէ անհրաժեշտ խաղամակարդակով հանդես գալուն։ Մասնավորապես, մկանային զանգվածի պակասության հետևանքով թիմի հետ համահունչ տեմպը պահելը դժվարանում է։
Դա է պատճառը, որ «Ռեալում» պատրաստվում են Գյուլերին հանձնել վարձակալության, սակայն երկու պայմանով՝ առաջինը պետք է համոզել հենց կիսապաշտպանին, որ այլ թիմում ժամանակավորապես խաղալը քայլ հետ չէ և դա ապացուցվում է Վալվերդեի և Բրահիմի օրինակներով։
Երկրորդը՝ մադրիդցիները ցանկանում են երիտասարդ տաղանդի համար առավելագույնս համապատասխան թիմ ընտրել, որտեղ գլխավոր մարզիչը հույսեր կկապի նրա հետ, որպեսզի չկրկնվի «Բորուսիայում» Ռեյների և «Վիլյառեալում» Կուբոյի պատմությունը։
Այնուամենայնիվ, «Ռեալում» այս հարցով դեռ վերջնական որոշում կայացված չէ, սակայն համբերությունը սպառվում է ֆուտբոլիստի շրջապատի կողմից մարզչական շտաբին և ղեկավարությանը ճնշումների պատճառով։
Marca. Գյուլերի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունից հետո «Միլանը» պատրաստակամություն է հայտնել կիսապաշտպանին վարձակալել «Բրահիմի ձևով»։ Հիմա, հնարավոր է, թուրքը փոխի թիմն առաջիկա ամռանը։
Այս պահին ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ մշտական խաղաժամանակի բացակայության պատճառով չի ընդգրկվի Թուրքիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրո–2024–ին։