Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կառլո Անչելոտին «Բարսելոնայի» դեմ խաղը կսկսի 5 կիսապաշտպանով:
Դա չի նշանակում, որ «Ռեալը» կխաղա 3-5-2 սխեմայով: «Սերուցքայինները» կմեկնարկեն 4-4-2 դասավորությամբ, սակայն անհրաժեշտության դեպքում Էդուարդո Կամավինգան ձախ պաշտպանի դիրքից կհամալրի կիսապաշտպանությունը:
Սպասվում է, որ «Բարսան» կխաղա 3 կիսապաշտպանով:
Fanat, Realmadrid.am