Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Նապոլիին» (03.10. 23:00):
Նեապոլյան ակումբի պաշտպան Ջովանի դի Լորենցոյի հարցազրույցը
«Բելինգեմի հետ դիմակայությու՞նը, նա հիանալի ֆուտբոլիստ է, որը լավ հարմարվել է «Ռեալում» և անմիջապես որոշիչ դեր ստանձնել նոր թիմում: Բայց պետք է մտածել ոչ միայն նրա, այլ ամբողջ թիմի մասին: Մենք պետք է շատ լավ աշխատենք, որ կարողանանք նրանց կանգնեցնել»:
«Օսիմհենի տրամադրությու՞նը, իմ և Վիկտորի համար ոչինչ չի փոխվել, նա միշտ պատրաստ է խաղադաշտում ներդնելու ամբողջ ուժերը: Նա հիանալի օրինակ է թիմակիցների համար, որը որոշիչ դեր է խաղում մեր հաղթանակներում»:
«Ինձ փոքր-ինչ անհանգստացնում է, երբ մարդիկ համեմատում են այսօրվա «Նապոլին» նախորդ տարվա թիմի հետ: Մենք պետք է առաջ շարժվենք և շարունակենք աճել:
Մրցաշրջանը երկար է և մենք ամբողջովին կենտրոնացած ենք Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի վրա: Մեր առաջիկա նպատակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչն է: Այդ պատճառով էլ մենք վաղը պետք է խիզախ և վայրի խաղանք, քանի որ թոփ մրցակցի ենք հանդիպելու»: