«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կրկնեց «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի ցուցանիշը։
Երեկ «Ռեալը» ՉԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում մրցակցի հարկի տակ 2։5 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ, իսկ Կարիմ Բենզեման այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ։
Այդպիսով ֆրանսիացին արդեն 18 մրցաշրջան շարունակ իր անվան դիմաց գոլ է գրանցում ՉԼ-ում։ Ավելի վաղ դա հաջողվել էր անել միայն Արգենտինայի հավաքականի և «ՊՍԺ»-ի հարձակվող Լեո Մեսիին։
Երկու ֆուտբոլիստներն էլ ՉԼ-ում գոլեր են խփում 2005/06 մրցաշրջանից սկսած։
Los Merengues, Realmadrid.am