«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տոնած հաղթանակը:
«Արժանի էինք այս 3 միավորին: «Ռայոյի» գոլից հետո 10 րոպե անհանգստացանք, սակայն ամեն ինչ լավ ավարտվեց: Կարող եմ ասել, որ եթե խաղը տևեր 80 րոպե, կլիներ մեր լավագույն ելույթն այս մրցաշրջանում:
Երկար ժամանակ փոփոխություն չէի անում, քանի որ չէի ցանկանում փոխել խաղն, իսկ Մոդրիչն ու Վալվերդեն հասանելի չէին»:
Այս պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:
Fanat, Realmadrid.am