Ջուդ Բելինգեմը խոսել է Կիլիան Մբապեի տեղափոխությունից հետո իր նոր դերի մասին։
«Կիլիանի տրանսֆերը նման էր շատ սովորական ադապտացիայի։ Հեռանում են ֆուտբոլիստներ ու նրանց փոխարեն գալիս են ուրիշները։ Փոխվում է թիմի խաղաոճը, մոտեցումը, բայց ես ցույց եմ տվել, որ կարող եմ հարմարվել։ Ես չեմ մտահոգվում իմ դիրքի մասին, այլ ուղղակի ուզում եմ խաղալ։ Դա ինձ վրա չի ազդում։ Թիմը տրամադրվում է հաղթանակի յուրաքանչյուր խաղում։
Կիլիանի մոտ ամեն ինչ կարգին է։ Նրան շատ են քննադատում, բայց այդ քննադատությունները ուռճացված են։ Երբ ես տեսնում եմ նրան մարզումներին, հասկանում եմ, որ նա ավելի լավ հանդես կգա։ Մենք շատ վնասվածքներ ունեինք ու պետք է ադապտանայինք։
Ես ամեն օր շփվում եմ Անչելոտիի հետ։ Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք։ Ես զոհաբերել եմ ինձ, ինչպես և մյուս ֆուտբոլիստները, որպեսզի օգնենք նրան։ Շատ գոլեր չեմ խփել, բայց օգնել եմ թիմին». նշել է Բելինգեմը։
Los Merengues, Realmadrid.am