Լուրեր

Բենզեման կարող էր մասնակցել ԱԱ-2022-ին
20.12.2022
4417 0

ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ Կարիմ Բենզեման վնասվածք էր ստացել ու ստիպված լքել էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարը: «Ռեալ» վերադառնալուց հետո պարզվել էր, որ վնասվածքն այդքան լուրջ չէ:

Դեկտեմբերի 10-ից հարձակվողն առանց սահմանափակումների մարզվել էր ակումբակիցների հետ՝ նախքան այդ մի քանի օր գտնվելով արձակուրդում: Ֆուտբոլիստը կարող էր Մունդիալին մասնակցել սկսած խմբային փուլի վերջին խաղից:

Միջազգային կարիերան ավարտելու վերջնական որոշումը Բենզեման ընդունել էր այն բանից հետո, երբ Դեշամը նրան վնասվածքի պատճառով հանել էր կազմից: Հարձակվողը սպասել էր Մունդիալի ավարտին, ինչից հետո հայտնել միջազգային կարիերան ավարտելու որոշումը: